Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթը թանկացել է՝ իրանցի գեներալի մահվան լուրից հետո

12:25, ուրբաթ, 03 հունվարի, 2020 թ.
Նավթը թանկացել է՝ իրանցի գեներալի մահվան լուրից հետո

Նավթի համաշխարհային գները բարձրացել են իրանցի գեներալ Կասեմ Սուլեյմանիի մահվան լուրից հետո։ Սակարկությունների տվյալների համաձայն՝ Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսներն ավելացել են միանգամից 3 %-ով և կազմել մեկ բարելի դիմաց 68,86 դոլար: «Մերձավոր Արևելքում նավթի մատակարարման ռիսկերը շարունակում են ավելանալ, լարվածությունը ԱՄՆ-ի և Իրաքին աջակցվող աշխարհազորայինների միջև շարունակում է աճել»,-գրում է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ՝ Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է «սպանել Սուլեյմանին՝ պաշտպանական նպատակով» Բաղդադում դեսպանատան մոտ վերջին օրերի ընթացքում սկսված անկարգությունների հետևանքով։
     Սուլեյմանիի մահից հետո Թրամփը Twitter-ի իր էջում տեղադրել է ամերիկյան դրոշի պատկերն՝ առանց որևէ այլ մեկնաբանության:

11980 | 0
Facebook