Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Երեխաների սիրելի զվարճանքը՝ չմաքրվող լաքաների պատճառ. ինչպես խուսափել դրանցից

20:10, երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2019 թ.
Երեխաների սիրելի զվարճանքը՝ չմաքրվող լաքաների պատճառ. ինչպես խուսափել դրանցից

Շատ տանտիրուհիներ բախվել են խնդրի, երբ առանց լաքաների հագուստը գցում են լվացքի մեքենայի մեջ, իսկ այնտեղից արդեն հանում են մոխրագույն լաքաներով պատված անպետք լաթ: Այդ լաքաներն, ի դեպ, չեն վախենում սովորական լաքահանիչներից և շատ հաճախ մայրիկներն ստիպված են լինում սիրելի հագուստը դեն նետել: Առաջինն, ինչն անցնում է անտեղյակ մարդկանց մտքով, լվացքի մեքենայի խոտանն է: Սակայն իրականում մոխրագույն լաքաների պատճառը երեխաների սիրելի զվարճանքներից մեկն է՝ օճառե պղպջակները: Ընդ որում, լաքաներ են առաջացնում հիմնականում չինական արտադրության պղպջակները: Պատճառը թաքնված է պղպջակների բաղադրության մեջ, որում առկա է գլիցերին: Երբ երեխաները խաղում են պղպջակներով, նրանց հագուստի վրա ոչ մի լաքա չի երևում: Սակայն երբ դրանք լվանում ենք, գլիցերինը ռեակցիայի մեջ է մտնում մաքրող միջոցներում առկա դոնդողի հետ, ինչից էլ առաջանում է լաքան:

Ուստի, եթե երեխաները խաղացել են պղպջակներով, ապա նրանց հագուստը նախ պետք է լվանալ սովորական ջրով՝ առանց որևէ մաքրող միջոցի: Կարելի նաև լվանալ լիմոնաջրով, այնուհետև նոր լվանալ մաքրող միջոցով: Ի դեպ, պղպջակների պատճառով շատ հաճախ դժվարանցանելի կամ առհասարակ չմաքրվող բծեր են հայտնվում կտորե կահույքի վրա: Այդ դեպքում լաքաների հատվածը պետք է մաքրել ջրով, ապա՝ կահույքի լաքահանիչով կամ տնտեսական օճառով:

Եթե արդեն լվացող միջոցով լվացել եք հագուստն ու ստացել մոխրագույն բծեր, ապա կարելի է փորձել եռացնել հագուստը լաքահանիչ նյութի հետ միասին: Այս մեթոդը երբեմն օգնում է փրկել սիրելի հագուստները:

7069 | 0
Facebook