Մայիսի 6-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱՀԱԼ-ը, հայտնել է Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի բնակիչների տարհանման մեկնարկի մասին, հաղորդում է Euronews-ը։
ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Ռաֆահում գտնվում են շուրջ 1,4 մլն քաղաքացիներ՝ ինչպես տեղացիներ, այնպես էլ փախստականներ Գազայի այլ շրջաններից։ Տարհանումն իրականացվում է Գազայի հատվածի հարավային մասում լայնածավալ ռազմական գործողություն իրականացնելու նպատակով։
Նշվում է, որ տարհանման կոչերը կտարածվեն արաբերենով՝ թռուցիկների, ԶԼՄ հաղորդագրությունների, հեռախոսազանգերի և SMS-հաղորդագրությունների միջոցով։