Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որ տեսնում են 8 օր անձրև է գալու, ինչո՞ւ են ճանապարհը քանդում»․ Ավինյան

10:24, երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.
«Որ տեսնում են 8 օր անձրև է գալու, ինչո՞ւ են ճանապարհը քանդում»․ Ավինյան

Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով փոսալցման աշխատանքների թեմային, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց փոսալցումն իրականացնել քանդելուց անմիջապես հետո, նույն օրը, որպեսզի փոսերն օրերով անհարմարություն չպատճառեն վարորդներին․ «Փոսալցման աշխատանքներ իրականացնողներն ինտերնետին հասանելիություն ունեն չէ՞, օրինակ, որ տեսնում են 8 օր անձրև է գալու, ինչի՞ են առաջնային փողոցներից մեկը լավ քանդում ու գնում տուն, որ 10 օր հետո գան, փոսերը լցնեն։ Բաղրամյան պողոտայով մարդիկ 10 օր պետք է փոսերով գնան, էլեմենտար քթի ծակ ա, էլի»,- ասաց քաղաքապետը։

2049 | 0
Facebook