Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բանկերը հայտնել են ռեկորդային կրճատումների մասին. #Bloomberg

12:20, շաբաթ, 28 դեկտեմբերի, 2019 թ.
Բանկերը հայտնել են ռեկորդային կրճատումների մասին. #Bloomberg

2019-ին աշխարհի ավելի քան 50 բանկ հայտարարել է 77,8 հազար աշխատատեղի կրճատման մասին, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2016-19թթ. ընկած ժամանակահատվածի համար։ 2015-ին բանկային ոլորտում գրանցվել է ավելի քան 91.5 հազար աշխատեղի կրճատում: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով բանկերի և արհմիությունների զեկույցներին:

Այս տարի կրճատումների 82%-ը (63,6 հազար մարդ) բաժին է ընկնում եվրոպական բանկերին, ևս 10%-ը՝ Հյուսիսային Ամերիկային (7,7 հազար), Լատինական Ամերիկային բաժին է հասնում 3,5 հազար աշխատատեղերի կրճատում (4,5 %):

Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի բանկերը զբաղեցնում են առաջին հնգյակը: Բացարձակ առաջատարը Deutsche Bank-ն է, որը հայտարարել է 18 հազար աշխատատեղի կրճատման մասին: UniCredit-ը (8 հազար), Santander-ը (5,4 հազար), Commerzbank-ը (4,3 հազար) և HSBC-ն (4 հազար): Կրճատումները տեղի են ունենում համաշխարհային տնտեսության աճի դանդաղեցման ու թվային տեխնոլոգիաների անցման պատճառով:

9360 | 0
Facebook