Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Դիմադրողները հայտնվում են քրեական պատմության մեջ. համայնքապետերին «լավով» զգուշացնում են. «Հրապարակ»

10:15, շաբաթ, 28 դեկտեմբերի, 2019 թ.
Դիմադրողները հայտնվում են քրեական պատմության մեջ. համայնքապետերին «լավով» զգուշացնում են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Համայնքապետերի դեմ արշավը կրկին թափ է հավաքել: Եթե նախկինում իշխանությունը համայնքներում մի խումբ «բողոքավորների» էր հանում անցանկալի համայնքապետերի դեմ և ակցիաներով հասնում նրանց հրաժարականին, ապա վերջերս այլ մեթոդներով են աշխատում, հիմնականում՝ քրեաիրավական: Խոշոր քաղաքների քաղաքապետերի հետ տարածքային կառավարման նախարար Պապիկյանն է «բանակցում»՝ սկզբում «լավով» հասկացնում է, որ նպատակահարմար չեն գտնում իր հետ աշխատել՝ լավ կլինի հեռանա։

Փոքր համայնքների ղեկավարների հետ «աշխատում» են մարզպետները: Նրանք, ովքեր դիմադրում են, հայտնվում են քրեական պատմությունների մեջ: Օրեր առաջ քրեական գործ հարուցվեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի դեմ՝ պաշտոնը չարաշահելու, 75 միլիոն դրամի վնաս հասցնելու փաստով: Իջևանի նախկին քաղաքապետը նույնկերպ հեռացավ: Ըստ լուրերի՝ հաջորդը Ջերմուկի քաղաքապետն է»,- գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

7016 | 1
Facebook