Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հայտնի են օգտատերերի համար ամենավտանգավոր հավելվածները

02:10, կիրակի, 22 դեկտեմբերի, 2019 թ.
Հայտնի են օգտատերերի համար ամենավտանգավոր հավելվածները

Ամենից հաճախ կիբերհանցագործներն օգտվում են Microsoft Office-ի խոցելիությունից՝ այն օգտագործելով հարձակումներ իրականացնելու համար: Օգտատերերի անձնական տվյալները վտանգող ամենավտանգավոր հավելվածների ցանկը ներկայացրել է PreciseSecurance ռեսուրսը:

Մասնագետների խոսքով՝ 2019 թվականի երրորդ եռամսյակի վերջում Office-ի ծրագրերում առկա բոլոր բացերի գրեթե 73%-ը վերականգնվել է: Կիբերհանցագործների թիրախի երկրորդ հորիզոնականում գտնվում են բրաուզերները (անգլ. Web browser): Այնուամենայնիվ, նրանց մասնաբաժինը նկատելիորեն փոքր է`13,5%: Երրորդ հորիզոնականում է Android-ի օպերացիոն համակարգը՝ 9,1%: Java-ն՝ 2,4%, Adobe Flash-ը՝ 1.6 % և դյուրակիր փաստաթղթի ֆորմատը (անգլ.՝ Portable Document Format) (PDF):

10249 | 0
Facebook