Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բացահայտվել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի դեպք

10:35, հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2019 թ.
Բացահայտվել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է դեկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ռումբ տեղադրված լինելու մասին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին կեղծ ահազանգ կատարած անձը:

Պարզվել է, որ այն կատարել է Երևան քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված Կ. Ս-ն: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

3525 | 0
Facebook