Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Ս. Սարգսյանը պարտավորություն էր ստանձնել Արցախի մեծ մասը հանձնել Ադրբեջանին». Դանիել Իոաննիսյան

23:05, կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.
«Ս. Սարգսյանը պարտավորություն էր ստանձնել Արցախի մեծ մասը հանձնել Ադրբեջանին». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհամեստություն չլինի, բայց հեղափոխությունը փրկեց Արցախը. Սերժ Սարգսյանը պարտավորություն էր ստանձնել Արցախի տարածքների մեծ մասը (7 նախկին շրջան) հանձնել Ադրբեջանին և դա ինքը նույնիսկ հրապարակային է ընդունել:

«Ս. Սարգսյանը պարտավորություն էր ստանձնել Արցախի մեծ մասը հանձնել Ադրբեջանին». Դանիել Իոաննիսյան

Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Ստեփանակերտը նախ հանվեց բանակցություններից և եթե 1990-ականներին միջազգային կառույցների շատ փաստաթղթերում կոնֆլիկտը նշվում էր որպես «Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի» հակամարտություն, ապա 2000-ականներին պոպուլյար դարձավ «Հայաստանի կողմից Ադրբեջանից օկուպացված տարածքներ» եզրույթը (մանրամասները շուտով կհրապարակենք):

Այժմ իշխանությունը խնդիր ունի վերացնելու այդ սխալների հետևանքները, միջազգային հանրությանը բացատրելու, որ Սերժ Սարգսյանի՝ հող հանձնելու խոստումները չեն իրականացվելու և որ Ստեփանակերտը պետք է լինի բանակցային սեղանի շուրջ:

Այս ամենը բաց աղբյուրներում կա: Ու ես շատ, շատ, շատ եմ ցավում, որ չեն հրապարակվում մանրամասներ նախորդ իշխանությունների ստանձնած պարտավորություններից: Հույս ունեմ, որ մի օր իշխանությունները կանեն դա:

Բայց եղած ու հրապարակված փաստերն արդեն բավարար են, որ պնդենք, որ հեղափոխությամբ իշխանությունից հեռացվեց մեկը, ով միջազգային հանրությանը շատ քիչ բանի դիմաց խոստացել էր հանձնել Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը:

Եվ հիմա ՀՀԿ-ականներ ու ՀՀԿ-ի հետ «Ազգ-բանակ» քարոզչություն արած որոշ կադրեր իրենց մեջտեղից ճղում են, թե բա «Նիկոլը հողերը հանձնում ա»:

Հ. Գ. Եվ ես հիմա չեմ էլ ասում, թե տասնամյակների ընթացքում կոռուպցիան ոնց էր թուլացնում Հայաստանը և, որպես հետևանք, Արցախը պաշտպանելու մեր կարողությունը»:

| | |
9320 | 2
Facebook