Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Oգտվում են Վանեցյանի՝ վարչապետին թիկունքից հարվածելու առիթից». Գ. Ղազարյան

00:15, կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.
«Oգտվում են Վանեցյանի՝ վարչապետին թիկունքից հարվածելու առիթից». Գ. Ղազարյան

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերնե՛ր, ռևանշիստները, նախկինների մնացուկները պարապ նստած չեն, նրանք դիմել են և դիմելու են ցանկացած ստոր քայլի` ժողովրդին պառակտելու, հիասթափեցնելու, վստահությունը խաթարելու:

Նրանց վարձկանները օրնիբուն աշխատում են, տարատեսակ մոնիթորինգներ անում, հասկանում, վերլուծում, թե ինչն է առավել նյարդայնացնում, վհատեցնում քաղաքացիներին և սահուն կերպով անցնում գործի և հարվածում անհրաժեշտ թիրախի: Որպես օրինակ` շատ լավ օգտվում են Վանեցյանի վարչապետին թիկունքից հարվածելու առիթը և փորձում են շարունակ «բոչկա» գլորել հավատարիմ թիմակիցների ուղղությամբ, այդպիսով թուլացնելով հենց Վարչապետի թիկունքը:

Պետք չէ այդքան պրիմիտիվ տրամաբանել և տրվել էմոցիաներին. էդ Ռուբեն Հայրապետյանը կարող է հայրենիքի հանդեպ ունեցած սիրուց դրդված զգուշացրեց Անդրանիկ Քոչարյանի նման «դավաճանական» քայլի մասին, թե Սեյրանյան Սաթիկը հեղափոխության արժեքներից և ժողովրդի ամենօրյա հայհոյանքներից ոգեշնչված նրան հրավիրեց անհիմն հայտարարությունը ՀՀԿ-ի «Քառյակ Մեդիայի» եթերով անելու:

Հեղափոխության գաղափարակիցներին, ջատագովներին, աջակիցներին խնդրում եմ չշտապել արագ վերլուծություններ անելու և ժողովրդին ապակողմնորոշելու հարցում: Եղեք ավելի շրջահայաց, տաս չափեք մեկ կտրեք, պետք չէ կրակի վրա յուղ լցնել, մինչեւ չհամոզվեք, որ խնդիրը հաստատ է և չունենաք բավարար փաստեր, մի տարածեք:

Ենթադրությունները մի մատուցեք իբրև հաստատ ճշտված ինֆորմացիա, դուք դրանով միայն խանգարում եք: Եւ վերջում` միասին հեղափոխությունը անկասկած հասցնելու ենք իր տրամաբանական ավարտին, չկասկածե՛ք»:

8024 | 3
Facebook