Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ.

Իրադարձություններ

Համացանցը ողողվել է 2016թ. Անդրանիկ Քոչարյանի` Ռուբեն Հայրապետյանին գովաբանող տեսանյութով

20:05, շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.
Համացանցը ողողվել է 2016թ. Անդրանիկ Քոչարյանի` Ռուբեն Հայրապետյանին գովաբանող տեսանյութով

Համացանցում տարածվում է երեք տարի առաջ նկարահանված՝ «Շաբաթ երեկո Կարմենի հետ» հաղորդումը, որի հյուրն Անդրանիկ Քոչարյանն է, ով Ռուբեն Հայրապետյանի մասին այսպես է արտահայտվում. «Ռուբեն Հայրապետյանն իմ ընկերն է և ինքն ինձ հետ միասին Հրանտ Մաթևոսյանի տանը եղել է ցանկալի հյուր, որովհետև Հայաստանում շատ քչերը գիտեն, որ Հրանտ Մաթևոսյանի առողջական խնդիրների անմիջական լուծման պատասխանատվությունը Ռուբենը վերցրել է իր վրա, մեր մեկ այլ ընկերոջ` Վարդանի հետ միասին, և առաջին վիրահատության բոլոր ծախսերը արել է Ռուբենը, իհարկե դրա մեջ նաև դեր է խաղացել իմ և իր ընկերության գործոնը: Ռուբեն Հայրապետյանը` որպես ընկեր, ինձ և իմ ընտանիքին էլ է օգնել, և մեր հակասությունները չեն կարող ազդել ընկերական զգացումների վրա»։

Մինչդեռ, ֆեյսբուքյան իր էջում, պատասխանելով Ռուբեն Հայրապետյանի երեկվա հարցազրույցին, Անդրանիկ Քոչարյանը գրել էր հետևյալը (հատված). «Նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Դուք ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես եք եկել այդ շրջապատի շահերի սպասարկուի դերակատարմամբ...»:

Հիշեցնենք՝ «Շաբաթ երեկո Կարմենի հետ» հաղորդումը տեղի է ունեցել 2016թ. հոկտեմբերին:

Դիտել՝ 40 րոպե 55 վայրկյանից
| | |
29848 | 1
Facebook