Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մելիքբեկյանը չարիք է երկրի համար». Ռուբեն Հայրապետյան

01:15, շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.
«Մելիքբեկյանը չարիք է երկրի համար». Ռուբեն Հայրապետյան

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանին. «Իմ ճակատագրական սխալներն են եղել, որ ես Նիկողոսյան Արմենին և Մելիքբեկյան Արմենին ընդունել եմ աշխատանքի: Ֆուտբոլային հանրությունը կարա ինձ էսօր մեղադրի: Իրենք միշտ երազել են Ֆեդերացիայի նախագահին մոտիկից տեսնել ու էսօր հլը տեսեք՝ ինչեր են հավակնում»,-ասել է նա:

Ֆեդերացիայի նախկին նախագահը եթերի ընթացքում դեպք է հիշել կապված Մելիքբեկյանի հետ. «Մելիքբեկյան Արմենը պատանեկան հավաքի հետ մեկնել էր Իսպանիա, ով որ խումբը ղեկավարում ա, նրան մենք տալիս ենք քարտ, որ անհրաժեշտության դեպքում անի համապատասխան ծախսեր: Իսպանիայից վերադառնալուց հետո Մելիքբեկյանը հայտարարեց, որ իր քարտը գողացել են և բոլոր փողերը քաշել են: Էդ գումարը ես անձամբ փակել եմ, ու ասել եմ՝ ռադդ քաշի, գնա: Ես՝ ինքս գիտեմ, թե Մելիքբեկյանն ով ա: Ինքը մոռանում ա, որ Վանեցյանի ընտրության ժամանակ երբ ինքը գործկողմի անդամ էր ընտրվում, նույնիսկ կոշիկի տակ չուներ: Կոշիկի տակը պոկվեց, վեկալեց, դրեց գրպանը, գնաց...: Բոլորը հայտարարում են, որ նա իրավունք չունի թեկնածություն դնելու: Երկրպագուները ո՞նց չեն հասկանում, որ Մելիքբեկյանը չարիք է երկրի համար»,-ասել է Հայրապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Մելիքբեկյանը չարիք է երկրի համար». Ռուբեն Հայրապետյան
| | |
7522 | 3
Facebook