Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«1998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստեցնել Տեր-Պետրոսյանին». Ռոբերտ Քոչարյան

21:20, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ.
«1998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստեցնել Տեր-Պետրոսյանին». Ռոբերտ Քոչարյան

Hraparak.am-ը գրավոր հարցեր է ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և այսօր հրապարակել հարցազրույցից մի հատված։

««Կծեփենք պատերին և կփռենք ասֆալտին» բանաձևը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության և ցնծացող «Պողոսների» թերաժեք հոգեվիճակի մասին: Դա ցանկացած «հեղափոխական» պրոպագանդայի պտուղներից մեկն է և լավ ուսումնասիրված է սոցիալական հոգեբանության կողմից: Մարդկանց իռացիոնալ վարքում բանական պատճառահետևանքային կապեր փնտրելը անիմաստ է: 1998 թվականին բնակչության զգալի մասը պահանջում էր նստեցնել Տեր-Պետրոսյանին և ընդհանրապես ՀՀՇ ամբողջ վերնախավին: Ես այն ժամանակ համարեցի, որ պետք է ապագա կառուցել, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ: Ցանկացած Նախագահ ունի քաղաքական հակառակորդներ, որոնք կարող են իրենց կողմնակիցներին ապակառուցողական էմոցիաներ հաղորդել:

Սակայն այդպիսի էմոցիաներն արդյունքում շրջվում են հենց այդ տրամադրություններն ստեղծողների դեմ: Այն հասարակությունը, որում մարդիկ ուրախանում են կալանքերից, չի կարող ստեղծարար լինել: Իմ նախագահության առողջ քննադատությանը ես պատրաստ եմ: Հեգնանքը նրանում է, որ մեղադրանքները որպես կանոն ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: Այն, ինչի համար ինձ կարելի է և արժե քննադատել, չի հիշատակվում ընդհանրապես»,– ասել է Քոչարյանը։

10274 | 2
Facebook