Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Օրենքները պետք է փոխել, ոչ թե հույսը դնել ոմանց կաշառվելու վրա». Նարինե Դիլբարյան

02:10, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.
«Օրենքները պետք է փոխել, ոչ թե հույսը դնել ոմանց կաշառվելու վրա». Նարինե Դիլբարյան

Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորհրդարանում առաջին ընթերցմամբ, միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց ՍԴ դատավորների վաղաժամկետ թոշակի ուղարկելու վիճելի օրինագիծը, քննարկումը բուռն էր, մեծամասնության դիրքորոշում և պաշտպանական տակտիկան՝ խոցելի և կասկածահարույց: Չգիտես՝ ինչու, անտեսվեց Երևանում կայացած հայ-վրացական իրավական համագործակցության ֆորումում Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի գնահատականը, որն, անդրադառնալով վաղաժամկետ կենսաթոշակի տրամադրման մոդելին՝ իբրև խայծ, կիրառման իրենց փորձին, հայտարարեց, որ Վրաստանում այն չի արդարացրել սպասումները:

Վրաստանում կառավարությունը գործող դատավորներին առաջարկել է վաղաժամկետ բարձր թոշակներ՝ պաշտոնը լքելու դիմաց, բայց միայն որոշներն են համաձայնել, փաստորեն հիմնական մասը հրաժարվել է, և Վրաստանի իշխանությունները համոզվել են, որ նման մեխանիզմը անգործունակ է, և անձերի փոխարեն պետք է օրենքները փոխել: Ինչո՞ւ ենք մենք փորձում համառորեն գնալ իր անհեռանկարայնությունն ապացուցած ճանապարհով... իբրև ժողովրդավար ենք, վհուկների մուրճը մերը չէ, իսկ ով ասաց, որ ինկվիզիտոր ենք ուզում լինել, օրենքները պետք է փոխել՝ սկսյալ սահմանադրությունից, ոչ թե հույսը դնել ոմանց կաշառվելու վրա, այն էլ մեր՝ հարկատուներիս հաշվին»:

3618 | 1
Facebook