Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր սերնդի iPhone-ները մեկ լիցքավորմամբ ավելի երկար կաշխատեն

21:05, երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.
Նոր սերնդի iPhone-ները մեկ լիցքավորմամբ ավելի երկար կաշխատեն

Նոր սերնդի Apple սմարթֆոնները կունենան ավելի հզոր մարտկոցներ, ինչի շնորհիվ ավելի երկար կաշխատեն մեկ լիցքավորմամբ: Այս մասին հայտնում է Macrumors-ը:

Ինսայդերները հայտնել են, որ Apple-ի 2020-ի iPhone-ները կօգտագործեն մարտկոցի փոքրացված վերահսկիչ: Դրանց մատակարարը՝ կորեական ITM Semiconductor ընկերությունը, փոքրացրել է մարտկոցների պաշտպանիչ տարրերի չափերը: Դրա շնորհիվ մարտկոցների հզորությունը մեծացել է:

Վերահսկիչն անհրաժեշտ է սմարթֆոնի մարտկոցը լարման տատանումներից ու արագ լիցքավորումից պաշտպանելու համար:

Ընդ որում, ինչպես Apple-ն էր ավելի վաղ հայտարարել, iPhone 11-երն ունեն մարտկոցի աշխատանքի ամենաերկար ցուցանիշը:

6236 | 0
Facebook