Գերմանիայի դատախազությունը և քրեական ոստիկանությունը գործ են հարուցել Սկրիպալների գործին ներգրավված Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) երկու ռուս աշխատակիցների դեմ, գրում է Spiegel պարբերականը։
«Նորերը» անվանումը կրող գործի հետաքննությունից ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության ենթադրյալ աշխատակիցները, ովքեր հայտնի են Ալեքսանդր Պետրով և Ռուսլան Բոշիրով անուններով, 2014-ին 3 օր են անցկացրել Ֆրանկֆուրտի ծայրամասում:
Ըստ Spiegel-ի և Bellingcat կայքի հետաքննության՝ հավանական է, որ ԳՀՎ-ի գաղտնի «29155 բաժանմունքի» հրամանատարը կապեր ունի հաստատած Գերմանիայում: Նա, բացի Սկրիպալների թունավորման փորձից, կապված է նաև Եվրոպայում այլ հանցագործությունների հետ:
Բեռլինում չեչեն դաշտային նախկին հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործի քննության հետքերը նույնպես տանում են դեպի Ռուսաստանի Պաշտպանության նախարարություն:
Հիշեցնենք, որ 2018-ի մարտի 4-ին ռուսական հետախուզության նախկին աշխատակից և ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսման համար դատապարտված Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ Յուլյան անգիտակից վիճակում հայտնաբերվել էին բրիտանական Սոլսբերի առևտրի կենտրոնի մոտակայքում գտնվող նստարանին: Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է Մոսկվան: Ռուսական կողմը հերքում է մեղադրանքը: