Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գրետա Թունբերգն արժանացել է «այլընտրանքային Նոբելյան մրցանակի»

00:15, ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.
Գրետա Թունբերգն արժանացել է «այլընտրանքային Նոբելյան մրցանակի»

Շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգն արժանացել է «Արժանապատիվ կյանքի համար» պարգևի: Այս պարգևը շնորհվում է շրջակա միջավայրի բարելավման, մարդու իրավունքների պահպանման համար տարվող աշխատանքի համար: Այն նաև հաճախ համարում են Նոբելյան մրցանակի այլընտրանք:

Հավելենք, որ մրցանակակիրները կստանան 1 միլիոն շվեդական կրոն՝ շուրջ 94 հազար եվրո:

Նշենք, որ այս տարի Գրետա Թունբերգն ստացել է Միջազգային մանկական մրցանակ և առաջադրվել Խաղաղության նոբելյան մրցանակի:

9156 | 1
Facebook