Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպիտակ տունը պատասխանել է Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ զեկույցին

14:10, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
Սպիտակ տունը պատասխանել է Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ զեկույցին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործի քննության լսումների վերաբերյալ զեկույցը չի պարունակում որևէ ապացույց նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչելու համար, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ստեֆանի Գրիշամը, հայտնում է Reuters-ը:
     «Ելնելով միակողմանի մտացածին գործընթացի արդյունքների հիման վրա, կոնգրեսական Ադամ Շիֆը և դեմոկրատները չկարողացան ներկայացնել նախագահ Թրամփի կողմից խախտումների որևէ ապացույց»,- հայտարարել է Գրիշամը: Ըստ նրա` ներկայացված զեկույցն արտացոլում է միայն դեմոկրատների «հիասթափությունը»:

8054 | 0
Facebook