Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Megamall-ին տրված ավարտական ակտը տրվել է մինչև իմ քաղաքապետ դառնալը». Հայկ Մարության

23:40, ուրբաթ, 29 նոյեմբերի, 2019 թ.
«Megamall-ին տրված ավարտական ակտը տրվել է մինչև իմ քաղաքապետ դառնալը». Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ անդրադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե Սամվել Ալեքսանյանին պատկանող Megamall-ին քաղաքապետարանը տվել է ավարտական ակտ 3 «Կամազ»-ների դիմաց. «Իմ ձեռքում է հիմա այդ ավարտական ակտը, որը տրվել է 20.09.2018 թվականին և ստորագրվել է Կամո Արեյանի կողմից մինչև իմ քաղաքապետ դառնալը»,- ասել է Մարությանը:

Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող շինությանն առնչվող թեմային՝ Երևանի քաղաքապետը նշել է. «Ցույց եմ տալիս 2-րդ փաստաթուղթը, որը ստորագրված է 2017 թվականի նոյեմբերին Տարոն Մարգարյանի կողմից: Այստեղ տրված է թույլտվություն 22 հարկանի շենք կառուցելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

20252 | 0
Facebook