Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Վստահ եմ, որ դա Մարության Հայկն էլ է հասկանում». Դանիել Իոաննիսյան

00:15, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
«Վստահ եմ, որ դա Մարության Հայկն էլ է հասկանում». Դանիել Իոաննիսյան

Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի շուրջ զարգացող սկանդալային բացահայտումներին. «Եթե բզինեսմենն ուզում է համայնքից հող ստանալ, պիտի գնա բոլորի հետ նույն պայմաններով հող ստանա, եթե վճարելու բան կա, բոլորի հետ վճարի և ոչ թե բեռնատար նվիրի։ Ոչ ֆորմալ հարաբերությունների դարը պետք է, ոնց որ, անցած լինի։ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի կինը․․․ էլի հին ավանդույթներն են, որ ասում են՝ բիզնեսը իմը չի, կնոջինս է։ Որտեղի՞ց քննչական դեպարտամենտի պետի ընտանիքին բիզնեսներ։ Մենք հիշում են, որ պաշտոնյաները փաստացի իրենց կնոջ անունով են գրում բիզնեսները, և մենք հիշում ենք ԱԱԾ-ի բիզնես-ավանդույթները։ Դուրս է գալիս՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը փոքրիկ օլիգարխ է, որի մասին քիչ գիտեին»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանին14 աղբատար ավտոմեքենա նվիրած «Ն և Ս» ընկերությունը պատկանում է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի կնոջը, որը Դավթաշենում բնակելի համալիր է կառուցելու:

Անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությանը, թե գործարար Սամվել Ալեքսանյանը քաղաքին ոչինչ չի նվիրել, Իոաննիսյանն ասել է. «Տեխնիկապես այդ պատասխանը ճիշտ է՝ Սամվել Ալեքսանյանը չի նվիրել, բայց ինձ թվում է, որ ազնիվ չի ասել, որ Սամվել Ալեքսանյանը չի նվիրել։ Բոլորս հասկանում ենք, որ նրա հարազատների անունով գրված բիզնեսները իրականում Սամվել Ալեքսանյանինն են։ Ես վստահ եմ, որ դա Մարության Հայկն էլ է հասկանում։ Սա մտահոգիչ երևույթ է, առավել ևս, երբ խոսում ենք ոչ սովորական դեպքի մասին, այլ՝ Սամվել Ալեքսանյանի մասին։ Սամվել Ալեքսանյանը մի մարդ է, որի որոշակի գործողությունների վերաբերյալ Արմեն Իսրայելյանը հարցազրույց էր տվել «Հայկական ժամանակին», ու այդ հարցազրույցից հետո սպանվել էր։ Շատ եմ զարմանում էս վերջերս Սամվել Ալեքսանյանի և իշխանությունների ոչ ֆորմալ հարաբերությունների վրա»:

Մանրամասները` տեսանյութում:

12226 | 1
Facebook