Երևանում տեղի է ունեցել Շաշկու Աշխարհի գավաթի 64-րդ խաղարկությունը: Մրցաշարին մասնակցում էին 70-ից ավելի մարզիկներ 12 երկրներից, որոնցից 7-ը՝ միջազգային գրոսմայստերներ, 2-ը՝ աշխարհի չեմպիոններ, և սպորտի 6 վարպետ:
Մրցույթը 2 ժամանակակարգերով էր՝ կայծակնային և արագ:
Կայծակնայինով 3+2, մրցանակային տեղերն այսպիսին էին՝ 1-ին տեղ Վլադիմիր Սկրաբով, Ռուսաստան
2-րդ տեղ Սերգեյ Բելոշեև, Ռուսաստան
3-րդ տեղ Միխայել Գարյունով, Ռուսաստան:
Արագ ժամանակակարգ 8+4
1-ին տեղ Սերգեյ Բելոշեև, Ռուսաստան,
2-րդ տեղ Անտոն Բելիկով, Ռուսաստան,
3-րդ տեղ Վլադիմիր Սկրաբով, Ռուսաստան:
Նշենք նաև, որ բրոնզե մեդալին շատ մոտ էր Հայաստանի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ Նշան Ալավերդյանը, ով կայծակնայինով հավասար միավորներ հավաքեց և կիսեց 3-6 րդ տեղերը, իսկ արագում՝ 2-5-րդ տեղերը, բայց, լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 6-րդ և 5-րդ տեղերը: Հայաստանից լավագույն արդյունք ցույց տված Նշան Աալվերդյանը լրացրեց FMJD վարպետի նորման:
Մրցույթում հաշվարկվում էր նաև պատանիների, աղջիկների և տարեցների ցուցաբերած արդյունքը:
Մրցույթի ամենափոքր մասնակից յոթամյա Իշխան Մանուկյանը, մինչև 8 տարեկանների հաշվարկում, գրավեց 1-ին տեղը և՛ կայծակնայինում, և՛ արագում:
Մ-10 տարեկաներից կայծակնայինում 1-ին տեղը գրավեց Տիգրան Հակոբյանը: Նրանք արժանացան գավաթների և դիպլոմների, իսկ վետերանների 60տ հաշվարկում առաջին տեղը գրավեց Աշոտ Մկրտումյանը: