Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջրցան մեքենայի ջրի շիթը վնասել է ցուցարարի ձախ աչքը. վիրավորվել է նաև մեկ լրագրող

15:15, երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2019 թ.
Ջրցան մեքենայի ջրի շիթը վնասել է ցուցարարի ձախ աչքը. վիրավորվել է նաև մեկ լրագրող

Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույցերը ցրելու ժամանակ վիրավորվել է երեք մարդ, նրանցից մեկին արդեն վիրահատել են, գրում է Regnum գործակալությունը:
     Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի` բոլոր վիրավորներին տեղափոխել են «Нью Хоспитал» հիվանդանոց։ Վիրավորներից մեկը նախկին իշխող կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» ակտիվիստ Զազա Լիպարտիան է: Ջրի շիթը վնասել է նրա ձախ աչքը և կոտրել այտոսկրը։
     Վնասված է ստացել «Мтавари архи» հեռուստաալիքի թղթակից Վասիլ Դաբրունդաշվիլին: Լրագրողը պատմել է, սայթաքել է ու կոտրել ձեռքը:
     Ցույցը ցրելու ընթացքում ձերբակալվել է 28 մարդ: Նրանց մեծ մասն ազատ է արձակվել ստորագորությամբ՝ երկրից չհեռանալու պայմանով:

9875 | 0
Facebook