Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում ցուցարարները փորձել են կողպեք կախել նախագահական պալատի դարպասներից

14:15, երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2019 թ.
Թբիլիսիում ցուցարարները փորձել են կողպեք կախել նախագահական պալատի դարպասներից

Նոյեմբերի 24-ին Թբիլիսիում «Посмей» քաղաքացիական շարժման մի քանի տասնյակ ցուցարարներ փորձել են կողպեք կախել նախագահական պալատի դարպասներից՝ ի նշան նախագահի պասիվ դերակատարման, հայտնում է «Рустави-2» հեռուստաընկերությունը:

«Մենք խաղաղությամբ ենք եկել Սալոմե Զուրաբիշվիլիի մոտ: Բոլորս գիտենք, թե երկրում ինչպիսի ճգնաժամ է, մինչդեռ Զուրաբիշվիլին քաղաքական հայտարարություն է անում ճգնաժամից 10 օր անց: Զուրաբիշվիլիից պահանջում ենք, որպեսզի նա միջնորդ դառնա իշխանությունների և ընդդիմության միջև»,- հայտարարել է ցուցարարներից մեկը:

Թբիլիսիում բողոքի շարժման խորհրդանիշ է դարձել կողպեքը: Ավելի վաղ ցուցարարները դրանք կախել են կառավարության աշխատակազմի, Պետական անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության դարպասներից, մայրաքաղաքում և մարզերում պետական նշանակության շինությունների դռներից, ինչպես նաև իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի տան մուտքից:
     Նոյեմբերի 18-ին երկրի անվտանգության ուժերը ջրցան մեքենաներով և ռետինե փամփուշտներով ցրել էին ցույցը:

5750 | 0
Facebook