Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանն արձագանքել է Հոնկոնգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին

17:50, երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2019 թ.
Չինաստանն արձագանքել է Հոնկոնգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին

Չինաստանի իշխանությունները չեն հանդուրժի նրանց, ովքեր սպառնում են Հոնկոնգի կայունությանը: Այս մասին նոյեմբերի 25-ին Տոկիոյում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ մեկնաբանելով Հոնկոնգի ՏԻՄ ընտրությունների արդյունքները, փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Հոնկոնգը Չինաստանի մի մասն է»,- նշել է Վան Ինը, մեջբերում է ճապոնական TBS հեռուստաընկերությունը:

Նոյեմբերի 24-ին Հոնկոնգում տեղի են ունեցել 18 քաղաքային շրջանների խորհուրդների անդամների ընտրություններ, որոնցում 1090 թեկնածու պայքարել է 452 տեղի համար: Խորհուրդները միկրոշրջանների մակարդակով զբաղվում են տեղական խնդիրներով: Ձայների նախնական հաշվարկի արդյունքներով, դեմոկրատական ճամբարի կողմնակիցները 452 տեղերից ստացել են 396-ը (գրեթե 90%): Այսպիսով, իշխանամետ դաշինքը, որը նախկինում վերահսկում էր շրջանային խորհուրդներում տեղերի 75%-ը, կրել է աննախադեպ պարտություն:
     Այս ընտրությունները խորհրդանշական են, քանի որ քաղաքային խորհուրդն իրականում չունի իրական քաղաքական ուժ: Տեղական խորհրդի անդամները չեն կարող օրենքներ կամ կարևոր որոշումներ կայացնել: Նրանք խորհուրդ են տալիս Հոնկոնգի կառավարությանը և առաջարկություններ են անում որոշակի ոլորտներում կյանքի բարելավման համար: Այնուամենայնիվ, տեղական ընտրություններում հաղթողները ներկայացված են 1200-տեղանոց ընտրական մարմնում, որը հինգ տարին մեկ անգամ ընտրում է Հոնկոնգի կառավարության ղեկավարին:

Հաղթանակ է տարել ընդամենը մեկ թեկնածու, որին աջակցել է պաշտոնական Պեկինը:

7332 | 0
Facebook