Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Փրկենք Քարահունջը» նախաձեռնության անդամների բաց նամակը վարչապետին

12:05, ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.
«Փրկենք Քարահունջը» նախաձեռնության անդամների բաց նամակը վարչապետին

«Փրկենք Քարահունջը» նախաձեռնության անդամներն ու անկախ մասնագետները բաց նամակ-ահազանգ են ուղղել ՀՀ վարչապետին և այլ պաշտոնյաների. «Քարահունջ աստղադիտարանը, որը հազարամյակներ շարունակ պահպանվել և հասել է մեզ, սակայն վերջին 15-20 տարվա ընթացքում, երբ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքը փոխադրվել է հատուկ պահպանվող հողերի կատեգորիա և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, այդ գիտական, մշակութային և պատմական արժեքավոր կոթողի մեգալիթներից մոտ 15%-ը (մոտ 35 հատ) օտարվել, գուցե, ուղղակի գողացվել է»,- նշված է նամակում:

Նամակին նաև կցված են լուսանկարներ և Պարիս Հերունու քարտեզը:

Պարիս Հերունու քարտեզը
Պարիս Հերունու քարտեզը
| | |
2837 | 0
Facebook