Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Exxon-ը նախատեսում է վաճառել 25 միլիարդ դոլար արժեքով իր հանքավայրերը

11:40, ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.
Exxon-ը նախատեսում է վաճառել 25 միլիարդ դոլար արժեքով իր հանքավայրերը

Ամերիկյան նավթագազային Exxon Mobil կորպորացիան ծրագրում է վաճառել 25 միլիարդ դոլար արժողությամբ նավթի և գազի հանքավայրերը, որոնք գտնվում են Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բանկային շուկայում երեք աղբյուրներին, որոնք ծանոթ են ընկերության ծրագրերին:

Ընկերությունը պլանավորում է ակտիվների վաճառքից միջոցներն ուղղել մի քանի խոշոր նախագծերի իրականացմանը:
     Վերջին ամիսներին Exxon-ն արդեն կնքել է մի շարք գործարքներ, այդ թվում՝ Նորվեգիայում վաճառելով 4,5 միլիարդ դոլար արժեքով ակտիվներ, ինչպես նաև առաջարկում է ակտիվներ Ավստրալիայում, Նիգերիայում և Մալայզիայում:

8312 | 0
Facebook