Ծխող տղամարդու թոքերը ցնցել են օգտատերերին (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել)
02:00, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.
Ցնցող տեսանյութ են ցուցադրել Չինաստանի Ցզյանսու նահանգի հիվանդանոցներից մեկի բժիշկները, որում պատկերված են 30 տարի օրական մեկ տուփ ծխախոտ ծխող տղամարդու թոքերը: Հաղորդվում է, որ 52-ամյա տղամարդը տառապել է թոքերի բազմաթիվ հիվանդություններից: Տղամարդը համաձայնել է, որ մահից հետո իր օրգանները տան ուրիշներին, սակայն պարզվել է, որ ծխելու հետևանքով դրանք փոխպատվաստման համար պիտանի չեն:
Տեսանյութի համար բժիշկները խոսուն վերնագիր են ընտրել՝ դուք դեռ ուզում եք ծխե՞լ: