Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էս անսահման ցինիզմին վերջ դրվելո՞ւ է». Լուսինե Հարոյան

01:05, կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.
«Էս անսահման ցինիզմին վերջ դրվելո՞ւ է». Լուսինե Հարոյան

«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի դաժան իրականությունը.
     Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի կնքահայրերից մեկը` Վազգեն Մանուկյանն ակումբ է բացել, հավաքել 30 տարի երկիրը թալանած, ծվատած «քաղաքական գործիչներին», նրան հաջողվել է նաև ներգրավել այժմյան իշխանության մառազմատիկ քայլերից դժգոհ մի քանի հոգու և այդ ակումբի անունը դրել է ոչ ավել, որ պակաս` «ՎԵՐՆԱՏՈւՆ»:
     Այսինքն` մարդիկ, որոնք հիմա նվազագույնը պիտի բանտում լինեին Հայաստանի և ժողովրդի հանդեպ գործած հանցագործությունների համար, հավակնում են ասոցացվել Հովհաննես Թումանյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Լևոն Շանթի, Ավետիք Իսահակյանի, Նիկոլ Աղբալյանի, Ղազարոս Աղայանի հայրենանվեր խմբակի հետ:
     Լավ, էս անսահման ցինիզմին վերջ դրվելո՞ւ է, թե՞` ոչ:
     Եվ ընդհանրապես, Հայաստանում պետք է լինի օրենք, որը կարգելի ամեն ելուզակի իր հանցագործ խմբակը կոչել հայ Մեծերի հայտնի ակումբների անունով»:

15425 | 3
Facebook