Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինտիմ վավերագրական ֆիլմ. ինչպես է կինոարտադրողը բնութագրում Մելի մասին ֆիլմը

11:00, ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.
Ինտիմ վավերագրական ֆիլմ. ինչպես է կինոարտադրողը բնութագրում Մելի մասին ֆիլմը

Նիդերլանդական WindmillFilm ֆիլմարտադրող ընկերությունը ներկայացրել է հայազգի ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի համառոտ նկարագիրը, որի ռեժիսորն Իննա Սահակյանն է։ Ֆիլմի տևողությունը՝ 70 րոպե է:
     ««Մել(ինե)»-ն ինտիմ վավերագրական ֆիլմ է Մել Դալուզյանի մասին, ով Հայաստանի ամենատաղանդավոր ծանրամարտիկներից մեկն է` ժամանակին սիրված չեմպիոն, ով մեդալներ է նվաճել ու համաշխարհային ռեկորդներ սահմանել: Բայց ում համբավը փոխակերպվել է անվանարկման, երբ հայտնի է դարձել նրա տրանսգենդեր ինքնության մասին: Ֆիլմը տարիներ և «հազարավոր կիլոմետրեր» ձգվող պատմություն է, որը ներկայացնում է կյանքերի շրջադարձերը՝ ինքնադրսևորման և կոպիտ ավանդական հասարակության միջև»,- նշված է նկարագրությունում:

27156 | 1
Facebook