Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Նիկոլի հոգեվիճակն անհանգստացնող է». Բաբկեն Հարությունյան

23:10, հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.
«Նիկոլի հոգեվիճակն անհանգստացնող է». Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի հոգեվիճակն անհանգստացնող է:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պարզել որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերը և ուղիները։ ԱԱԾ պետն էլ հաստատել է Նիկոլի հանձնարարականի փաստը։ Թվում է, թե սա կատակ է կամ վարչապետը հեգնում է այն մարդկանց, ովքեր իշխանության հակահայ, հակազգային և հակապետական քայլերի մասին բարձրաձայնում են, ովքեր, հիմք ընդունելով Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե սատանիզմի հիմքով համերգներ չեղարկել Հայաստանում այլևս չի լինելու, քննադատեցին նախարարին։ Սա միայն թվացյալ է այդպես, մեծ հավանականությամբ Նիկոլը, տեսնելով սեռափոխված անձին պաշտպանելու իր ելույթին հասարակության քննադատությունը, իշխանության տարբեր օղակների կողմից վարվող օտարածին գործողությունների բացահայտված լինելը, փորձելու է ուժային կառույցների միջոցով ռեպրեսիաների ենթարկել իշխանության քննադատներին։ Մեծամտության և ինքնասրբադասման մոլուցք ունեցող, հասարակության կարծիքը արհամարհող և որևէ կոմպրոմիսի չգնացող Նիկոլի հոգեվիճակն անհանգստացնող է»:

| | |
4456 | 1
Facebook