Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Երթուղայինի կարգազանց վարորդներին հայտարարվել է խիստ նկատողություն». Հակոբ Կարապետյան

18:55, երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.
«Երթուղայինի կարգազանց վարորդներին հայտարարվել է խիստ նկատողություն». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախօրեին օգտատեր Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ ներքաղաքային թիվ 30 երթուղին սպասարկող երեք միկրոավտոբուսների վարորդներ չեն կանգնել կանգառում և հրաժարվել են սպասարկել իրեն, ենթադրաբար, տեսնելով, որ նա հաշմանդամություն ունի՝ քայլակով է տեղաշարժվում:
     Դեպքին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը: Կատարված ուսումնասիրության արդյունքում երթուղին սպասարկող ընկերությունը կարգազանց վարորդներին հայտարարել է խիստ նկատողություն՝ վերջին զգուշացումով:

Կանխելով տրանսպորտի ընդհանուր վատ վիճակին ու վարորդների խնդիրներին վերաբերող քոմենթները, նշեմ, որ տրանսպորտի լուրջ խնդիր ունենալը չի նշանակում, որ հանրային տրանսպորտում թույլատրելի է որևէ խտրականություն»:

| | |
1305 | 0
Facebook