Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մի հատ էլ քֆուր դնեիր. սրա ձևն արդեն չափ ու սահման չունի». Արարատ Միրզոյանը՝ Գևորգ Պետրոսյանին

11:45, երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.
«Մի հատ էլ քֆուր դնեիր. սրա ձևն արդեն չափ ու սահման չունի». Արարատ Միրզոյանը՝ Գևորգ Պետրոսյանին

«Էս մի նախագիծն էլ վերաբերում է նույնասեռականների ու սեռափոխված անձանց կողմից երեխա որդեգրելու արգելքին, բա ստե՞ ինչը ստուգենք»,- ԱԺ-ում ներկայացնելով «Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծի փոփոխությունները, հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Մենք նահապետական ժողովուրդ ենք, հա, չենք ասում՝ տվեք, սպանեք նույնասեռականներին, բայց ասում ենք՝ եկեք նմանների կողմից երեխա որդեգրելուն արգելք սահմանենք: Էդ երեխեն ի՞նչ ա մեծանալու...Դա ազգային անվտանգության խնդիր ունի նաև: Ով դեմ ա քվեարկելու, կուզենա՞ր իրա ընտանիքում էդպիսի երևույթ տեսներ»,- շարունակեց պատգամավորը:

«Ի՞նչ ես խոսում, էդ ի՞նչ անձնավորված բաներ ա՝ ով դեմ ա քվեարկելու, իրա ընտանիքում, բան... մի հատ էլ քֆուր դնեիր քվեարկելու վրա... Սրա ձևն արդեն չափ ու սահման չունի»,- զայրացավ Արարատ Միրզոյանը:

9084 | 1
Facebook