Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոսովոյի անկախության ճանաչումը 16-րդ երկրի կողմից հետ է կանչվել

14:00, երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.
Կոսովոյի անկախության ճանաչումը 16-րդ երկրի կողմից հետ է կանչվել

Գանայի Հանրապետությունը դարձել է տասնվեցերորդ երկիրն աշխարհում, որը հետ է կանչել Կոսովոյի անկախության ճանաչումը, գրում է Regnum գործակալությունը: Համապատասխան ծանուցումը Գանան ուղարկվել է Սերբիա, հայտնում է Սերբիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ Գանայի իշխանությունները նշել են, որ Կոսովոյի միակողմանի հռչակված անկախության ճանաչման որոշումը 2012 թվականին եղել է վաղաժամ։

Կոսովոյի անկախության իրենց ճանաչումը հետ են կանչել Պապուա Նոր Գվինեան, Բուրունդին, Սուրինամի Հանրապետությունը, Գվինեա Բիսաուն, Լիբերիան, Լեսոտոն, Մադագասկարը, Պալաուի Հանրապետությունը ու այլ երկրներ:

7926 | 0
Facebook