Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է. Եվրոպան անդունդի եզրին է». Մակրոն

22:15, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
«ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է. Եվրոպան անդունդի եզրին է». Մակրոն

Եվրոպական երկրներն այլևս չեն կարող ապավինել Միացյալ Նահանգներին՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանելու հարցում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը The Economist-ին տված հարցազրույցում: «Այն, ինչ մենք հիմա զգում ենք, ՆԱՏՕ-ի ուղեղի մահն է»,- հայտարարել է Մակրոնը: Նա հավելել է, որ այժմ Եվրոպան «կանգնած է անդունդի եզրին» և կարող է դադարել «վերահսկել իր ճակատագիրը», եթե չսկսի ինքն իրեն համարել որպես անկախ աշխարհաքաղաքական ուժ:

Ինչպես մեջբերում է ֆրանսիական RTL ռադիոկայանը, ըստ Մակրոնի՝ անհրաժեշտ է «հստակեցնել ՆԱՏՕ-ի ռազմավարական նպատակները», և Եվրոպան պետք է «ուժեղացնի» իր պաշտպանությունը նախքան դեկտեմբեր ամսին կայանալիք դաշինքի գագաթնաժողովը:

9752 | 0
Facebook