Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Կոռուպցիա չկա բղավելով՝ առողջապահության նախարարի տեղակալին բռնեցին 3 հազար դոլար կաշառքը ձեռքին». Գևորգ Գրիգորյան

14:15, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
«Կոռուպցիա չկա բղավելով՝ առողջապահության նախարարի տեղակալին բռնեցին 3 հազար դոլար կաշառքը ձեռքին». Գևորգ Գրիգորյան

«Կոռուպցիա չկա բղավելով՝ առողջապահության նախարարի տեղակալին բռնեցին 3 հազար դոլար կաշառքը ձեռքին: Եթե կոռուպցիան չի կանխարգելվում, որքան էլ պատժվեն, միևնույն է, դրական արդյունք չենք ունենալու: Հակակառուպցիոն ռազմավարության 2 տոկոսն է կատարվել միայն: Որևէ գործնական քայլ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ չի արվել». նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը:

Նա նշեց, որ չի ողջունում ծխելը, սակայն հակածխախոտային պայքարը պետք է լինի ինստիտուցիոնալ և գիտական հիմքերի վրա, այլ ոչ թե կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենք ստեղծելով:

Ըստ նրա՝ առողջապահության նախարարը սկսել է հիվանդանոցներն իր ձեռքի տակ վերցնել, յուրայիններին նշանակել:

«Օրինակ՝ ԵՊԲՀ ղեկավարության վերաբերյալ կարծիք է հայտնում՝ ես ուզում եմ, որ լավ ռեկտոր ունենա: Դա ի՞նչ է նշանակում: Դա պաշտոնական դիրքի իրական չարաշահում է: Փաստ չի բերվում, որ ղեկավարումը սխալ է, ո՜չ, նախարարի ցանկությունն է»,- հայտարարեց Գրիգորյանը: Նա դրա մեջ քաղաքական հետապնդում է տեսնում, որովհետև ի պաշտոնե առողջապահության նախարարը ԵՊԲՀ-ի հետ կապված լիազորություններ չունի: Խոսվում է գիտության ֆինանսավորման աճից, սակայն բժիշկներ են կրճատվում:

«Ռուսերեն մի արտահայտություն կա՝ «Меньше народа, больше кислорода». եթե բժիշկները քիչ լինեն, գումարները կտնտեսվեն, ոլորտի ֆինանսավորումը այլ կենտրոնների կավելանա: Դրա համար պետք չէ փայլուն տնտեսագետ լինել»,- ասաց նա:

Գ.Գրիգորյանը նկատեց, որ եթե երկրի առաջին դեմքն այս ամենը տեսնում և հանդուրժում է, դա շատ վատ է, իսկ եթե չի տեսնում, ապա կոչ է անում, որ տեսնի: Նրա գնահատմամբ՝ ակնհայտ ստի մեջ ենք ապրում: Նախարարը վարչապետին ասում է, որ վերարտադրողական առողջության ծրագիրն էլեկտրոնային հերթագրմամբ է, սակայն առողջապահության նախարարությունը լրատվամիջոցին պատասխանում է, որ հերթագրումը թղթային է: «Այսինքն՝ առողջապահության նախարարը երկրի առաջին դեմքի՝ վարչապետի մոտ ստում է»,-եզրակացրեց Գ.Գրիգորյանը: Նա հայտնեց, որ կոռուպցիոն ռիսկերի վերբերյալ իրենց դիտարկումները ներկայացրել են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթախչյանին: Ստացել են միայն Հ.Տիգրանյանի պատասխանը, թե դա իրենց իրավասության մեջ չէ:

| | |
3010 | 0
Facebook