Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը պահանջել է բացահայտել «ուկրաինական գործով» իրազեկողի անունը

14:50, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
Թրամփը պահանջել է բացահայտել «ուկրաինական գործով» իրազեկողի անունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է բացահայտել «ուկրաինական գործով» իրազեկողի անունը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Ըստ նրա, դեմոկրատների հետ աշխատող լրատվամիջոցները գիտեն, թե ով է նա, սակայն չեն ցանկանում բացահայտել իրազեկողի ինքնությունը: «Բացահայտե՛ք իրազեկողին և վերջ տվե՛ք «իմպիչմենթ» կոչվածին»,- պահանջել է Թրամփը: Թրամփը նաև հավելել է, որ շատերը լսել են իր և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի սղագրությունը, և «ոչ ոք չի բողոքել»:

6586 | 0
Facebook