Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայի քաղաքացիները խոստովանել են, որ կաշառք են տվել ադրբեջանցի ու ղազախ պաշտոնյաներին

17:50, հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ.
Մեծ Բրիտանիայի քաղաքացիները խոստովանել են, որ կաշառք են տվել ադրբեջանցի ու ղազախ պաշտոնյաներին

Unaoil նավթագազային ընկերության նախկին աշխատակիցներ Սայրուս ու Սաման Ահսանիներն իրենց մեղավոր են ճանաչել Ադրբեջանում, Ղազախստանում ու մի շարք այլ երկրներում պետական ծառայողներին կաշառք տալու համար։ Այս մասին հոկտեմբերի 31-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը: Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները դատարանի առջև կկանգնեն 2020 թվականի ապրիլի 20-ին: Երկու գործարարներն էլ կասկածվում են «Արտասահմանում կոռուպցիայի մասին օրենքը խախտելու մեջ» (FCPA):

Նշվում է, որ օգոստոսին Մեծ Բրիտանիայի 50-ամյա քաղաքացի Սթիվեն Հանթերը, ով նախկինում աշխատել է Unaoil-ում որպես բիզնեսի զարգացման գծով տնօրեն, նույնպես խոստովանել է, որ խախտել է այս օրենքը:

Ըստ ԱՄՆ գանձարանի, Ահսանիներն ընդունել են պետական պաշտոնյաներին կաշառք տալու դեպքերն Ալժիրում, Անգոլայում, Ադրբեջանում, Կոնգոյում, Իրանում, Իրաքում, Ղազախստանում, Լիբիայում և Սիրիայում 1999 թվականից մինչև 2016 թվականը:

6914 | 0
Facebook