Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանն սպառնում է կրկին ներխուժել Սիրիա

17:15, չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2019 թ.
Էրդողանն սպառնում է կրկին ներխուժել Սիրիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրն անհրաժեշտության դեպքում կարող է ընդլայնել անվտանգության գոտին Սիրիայի հյուսիսային հատվածում, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

«Նախազգուշացնում եմ: Մեր գործողությունները կլինեն որպես արտաքին հարձակումների արձագանք, անհրաժեշտության դեպքում կընդլայնենք անվտանգության գոտին»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը: Էրդողանը հավելել է, որ դեռևս վերջնական որոշում չի կայացրել նոյեմբերի 13-ին ԱՄՆ կատարելիք իր այցի վերաբերյալ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման պատճառով:

7053 | 0
Facebook