Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է դարձել՝ ինչու է Պետերբուրգում երեխան դաժանաբար սպանել մորը

23:10, կիրակի, 27 հոկտեմբերի, 2019 թ.
Հայտնի է դարձել՝ ինչու է Պետերբուրգում երեխան դաժանաբար սպանել մորը

Մանրամասներ են հրապարակվել այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած դաժան մայրասպանության դեպքից: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, 12-ամյա տղան նախ եռման ջուր է լցրել մոր վրա, ապա մկրատով, շամփուրով բազմիցս խոցել նրան:

Հարևանուհին լրատվամիջոցներին պատմել է, որ ընտանիքը աչքի է ընկել վատ վարքով: Հայրն ու մայրը մշտապես հարբել են, ինչի պատճառով լարված են եղել հատկապես մոր և երկվորյակ որդիների հարաբերությունները: Հոր հետ հարաբերություններն ավելի ջերմ են եղել, հենց նա է նրանց տարել տարբեր դպրոցներ, քանի որ տղաներից մեկը լսողության խնդիր ունի, մյուսը՝ տեսողության:

Ըստ հարևանի՝ բնակարանից մշտապես բղավոցի, վեճի ձայներ են լսվել: Մի անգամ էլ ծնողները քիչ է մնացել հրկիզեն շենքը: Նրանք ծխելիս են եղել անկողնում և չեն նկատել, որ հրդեհ է բռնկվել: Հարևաններն են նրանց արթնացրել ու մարել կրակը:

26563 | 0
Facebook