Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ոչ մեկ ընդեղ փորձառու չի, ոչ մեկ իրա կայանքում քարը քարին չի դրել». Գագիկ Ծառուկյան

13:00, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
«Ոչ մեկ ընդեղ փորձառու չի, ոչ մեկ իրա կայանքում քարը քարին չի դրել». Գագիկ Ծառուկյան

«Իրանք ոչ մի քննարկման չեն մասնակցում, դեմ են, որ մենք միասնական մասնակցենք»,- այսօր Ազգային ժողովում վիրավորանքը չթաքցնելով, ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ բողոքելով «Իմ քայլը» խմբակցությունից: Նա նշեց, որ իշխող ուժը շարունակաբար մերժում է իրենց կողմից ներկայացված օրենքի նախագծերը. «Նորից եմ ասում՝ արդեն անցել է տարի ու կես, հեսա գալիս ա 2 տարի, որ լիարժեք ինչ-որ ընդդիմությունը ներկայացնում է, դա կլինի՝ «Լուսավորը», «Բարգավաճը», որ ռեալ նայելով այնպիսի օրենքներ են, որ դա անհրաժեշտ են: Անհրաժեշտ են, որ այսօրվա զարգացման համար, ասում են այսօր ներդրողների համար լինի մի պատուհան, որ ասենք 20 տեղ չեթա, մեկը պերերիվ ա, մեկը չի գալի, որ մարդուն ավելի լավ պայմաններ լինի, մի պատուհանով դիմումա մարդու բոլոր խնդիրները կարգավորում են, բայց էսօր էդ հարցը դնում են մի կողմ, դրա համար մինչև այսօր ոչ մի ներդրում չկա, գնալով ոչ թե ավելանում է, պակասում է»,- դժգոհեց Ծառուկյանը:

Վերջինի խոսքով՝ թավշյա հեղափոխութունից հետո բոլորը մտածում էին, թե ամեն ինչ այլ է լինելու, երկրում նոր օրենքներ են գործելու՝ քաղաքացու կյանքը բարելավելու համար. «Բոլորը մտածում էին՝ հեղափոխությունը եղավ՝ աշխարհի հայությունը գալու ա, գումարները դնելու ա, բայց այդ բոլորը պետք է հասկանան՝ ներդրման համար ինչ ա պետք, ոչ թե միայն դատարկ խոսքեր, այլ լիարժեք օրենք պետք է ընդունվի, պայման ընդունվի, մարդուն հնարավորություն տրվի, արտոնություն, առավելություն տրվի, ոչ թե ինչ-որ մի ծանթ լինի, որ մի թուղթ տա, որ իրեն հարկերից ազատեն»: Ըստ Գ. Ծառուկյանի՝ այսպես երբեք տնտեսությունը չի զարգանա: «Դրա համար մենք պետք է տեսնենք՝ Վրաստանում ինչ պայման է գործում, Բելառուսիայում ինչ պայման է գործում: Ներդրողը պետք է իրեն վստահ զգա, պաշտպանված զգա, ուժեղ զգա: Թե չէ՝ փողատեր մարդը ուրիշ երկիր կգնա, ներդրում կանի: Ասում էին՝ սաղ հեսա գալու են, կոռուպցիան վերանալու ա, ներդրումների համար հերթեր են լինելու: Գնալով՝ էսօր 70 տոկոս ներդրում չի կատարվել: Նայելով՝ ծանթով բարեկամով թեկուզ ուզում ես ինչ-որ շարժ լինի, ուզում ես օրինակ ծառայես... Ուզում ես հարցեր բարձրացնես, չեն ընդունում, իրանցը բոլորը ընդունելի ա, իրանք բոլորը տաղանդավոր են, փորձառու, ոչ մեկ ընդեղ փորձառու չի, ոչ մեկ իրա կյանքում քարը քարին չի դրել, էսօր ով քայլել ա Նիկոլ Փաշինյանի կողքին, էսօր պաշտոնները տվել են, այսպես երկիր չի կայանա... Սիրտս ցավում ա, մի հատ ինձ լսեք, ձեր ցավը տանեմ»,- դիմելով լրագրողներին, խոսքն ավարտեց Գագիկ Ծառուկյանը:

| | |
4512 | 1
Facebook
COMMENT.am