Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անընդունելի է բյուջեից ամեն ուղևորի համար 76 եվրո տրամադրելը Ryanair-ին». Նարինե Մկրտչյան

23:20, հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.
«Անընդունելի է բյուջեից ամեն ուղևորի համար 76 եվրո տրամադրելը Ryanair-ին». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հայկական ավիաշուկա Ryanair մուտքով ամենաշատը ես եմ շահագրգռված, քանի որ աղջիկս Դուբլինի համալսարանի ասպիրանտ է և տարին 2-3 անգամ Հայաստան է գալիս, իսկ դեպի Երևան ավիատոմսերն էլ թանկ են: Միաժամանակ, ես անընդունելի եմ համարում, որ պետական բյուջեից ֆինանսական հատկացումներ պետք է արվեն այդ ավիաընկերությանը ՝ 76 եվրո մեկ ուղևորի համար:
     Այդ գումարը ավելի լավ է հատկացնեին ազգային ավիափոխադրող հիմնելուն՚ ազգային ավիափոխադրող՝ եվրոպական ավիաստանդարտներով»:

6035 | 0
Facebook