Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պատկերացնում եմ, թե ինչ կլինի, երբ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ ունենանք». Կարինե Հարությունյան

22:00, չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.
«Պատկերացնում եմ, թե ինչ կլինի, երբ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ ունենանք». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատկերացնում եմ, թե ինչ կլինի, երբ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ ունենանք: Տոմսերը՝ էժան, դռները՝ առանց արգելքների: Հայաստանցիները պիտի աշխարհի հետ ավելի հեշտ հարաբերվեն: Մենք ճանաչել սիրող ժողովուրդ ենք, հետաքրքրասեր ենք, աշխատասեր, հոտոտող ենք. տեսնենք՝ որտեղ ինչ մի հետաքրքիր բան կա, վերցնենք, մերը ավելացնենք, զարգացնենք, աշխարհի մշակույթը դարձնենք մերը:
     Մենք շատ ենք տուժել փակ սահմանների պատճառով, մեր աշխարհաճանաչողությունը դրանից դանդաղել է: Փոքրաթիվ հայաստանցիներ են կարողանում դուրս գալ երկրից, պատկերացնո՞ւմ եք, եթե այդ թիվը մեծանա: Մենք մշակույթներ նվաճող ժողովուրդ ենք: Հավատում եմ՝ կգա ժամանակ, երբ հերթական երեխան Հայաստանում կծնվի հարուստ, կծնվի որպես զարգացած տնտեսություն ունեցող երկրի ժառանգորդ»:

6446 | 2
Facebook