Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել

15:00, չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.
Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել

ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կար ժամանակ, երբ Հայաստանում իրադարձությունների այսպիսի զարգացումն անիրկանանալի երազանք էր թվում:
     Հիմա, միջպետական ճանապարհներն ունեն մի որակ, որից մարդիկ հաճույք են ստանում: Կլինեն թռիչքներ դեպի Եվրոպա Երևանից և Գյումրիից: Տուրիստների հոսքը չի պակասում: Հայաստանում մարդիկ ստեղծագործում են, նպատակասլաց են ու հավատում են իրենց երազանքներին: Հայաստանում ոչ թե խրախուսվում է հանցագործությունը, կրիմինալը, գողությունը, այլ անհատական ջանքը, անհատի ներդրումը` պետության զարգացման գործընթացին:
     Արդեն ամենօրյա ռեժիմով, մենք օգտագործում ենք հայկական արտադրության պարագաներ, մեր առօրյա կյանքում:
     Կրում ենք հայկական հագուստ, խմում ենք հայկական գինի, ռեստորանները հպարտությամբ են զարգացնում ու մատուցում հայկական ուտեստները: Անընդհատ գրանցվում է տնտեսության աճ:
     Կարճ ասած` տնտեսական հեղափոխությունն ընթացքի մեջ է»:

22551 | 2
Facebook