Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը Թուրքիայի պետական բանկին մեղադրանք է առաջադրել՝ Իրանի հետ գործարքի համար

12:45, չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ը Թուրքիայի պետական բանկին մեղադրանք է առաջադրել՝ Իրանի հետ գործարքի համար

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել թուրքական Halkbank պետական բանկին՝ Իրանի հետ բազմամիլիարդ գործարքների համար, որոնք հակասում են ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Նյու Յորքի շրջանային դատարանին:
     ԱՄՆ արդարադատության նախարարության մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ բանկին «մեղադրանք է առաջադրվել խարդախության, փողերի լվացման և պատժամիջոցները շրջանցելու 6 դեպքով, որոնք կապված են բանկի մասնակցությամբ Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելով, բազմամիլիարդ դոլարի հասնող սխեմայի հետ»:
     Նաև հայտնի է, որ Halkbank-ը «համակարգված մասնակցություն է ունեցել իրանական նավթի վաճառքից ստացված եկամուտների հետ»:

6567 | 0
Facebook