Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարտի 1-ի» գործով դատական նիստը հետաձգվեց

13:40, երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.
«Մարտի 1-ի» գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ ի դեմս դատավոր Աննա Դանիբեկյանի, վճռեց հետաձգել դատական նիստը, քանի որ Ռ. Քոչարյանը չէր կարողացել մասնակցել նիստին:

Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն ասաց, որ իրենք հարցում էին ուղարկել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին՝ պարզելու, թե հնարավորություն կա՞, որ Ռ. Քոչարյանը մասնակցի նիստին: Ստացել էին պատասխան, որ տվյալ պահին մեղադրյալի մասնակցությունը նպատակահարմար չէ:

Դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ին:

4474 | 0
Facebook