Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մամեդյարովը և Չավուշօղլուն քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

17:25, երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.
Մամեդյարովը և Չավուշօղլուն քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Այսօր Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Մևլութ Չավուշօղլուն Բաքվում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, հաղորդում է «Интерфакс-Азербайджан»-ը: «Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները: Նշել են երկու երկրների վարած քաղաքականության կարևորությունը սեփական անվտանգության ապահովման համար»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

5677 | 0
Facebook