Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.

Համացանց

«Հայ հասարակությունը պարտավոր է արժանվույնս գնահատել «Սասնա Ծռերին»` լռեցնելու նախկին իշխանության լակեյների հոխորտանքը». Գ. Գալստյան

10:25, երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.
«Հայ հասարակությունը պարտավոր է արժանվույնս գնահատել «Սասնա Ծռերին»` լռեցնելու նախկին իշխանության լակեյների հոխորտանքը». Գ. Գալստյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սասնա Ծռերի կողմից 2016թ. իրականացված գործողությունը ոչ թե տեռոր, այլ գործող իշխանությունների կողմից տարիներ շարունակ իրականացվող տեռորին զինյալ ապստամբության միջոցով հակազդելու ճիգ էր, որն իր նպատակակետին չհասավ: Արդյունքում, գործող իշխանությունը այդ իրադարձությանը և դրա ակտորներին, ըստ իր ճաշակի և նպատակահարմարության, որակումներ տվեց: Չմոռանանք` դա այն իշխանությունն էր, որը երկու տարի անց շնորհազրկվեց համազգային հեղափոխական շարժման` «Թավշյա Հեղափոխության» շնորհիվ: Ներկայումս հայ հասարակությունը պարտավոր է «Սասնա Ծռերին» ըստ արժանվույն գնահատել` լռեցնելու նախկին իշխանության լակեյների հոխորտանքը: Յուրաքանչյուր իշխանություն կարող է յուրովի մեկնաբանել «Սասնա Ծռերի» ապստամբությունը, սակայն ներկայիս հասարակությունը պետք է արդարության հաստատման համար պայքարի դուրս ելած անձանց վերաբերյալ օբյեկտիվ գնահատական փոխանցի գալիք սերնդին: ,Սասնա Ծռերի» ապստամբությունն ուղղված չէր ՊՊԾ-ին, առավել ևս Հայոց պետականությանը, այն ուղղված էր ռեպրեսիվ` տարիներով հայ հասարակությանը տեռորի ենթարկող, վարչակարգին, ինչպես և Թավշյա Հեղափոխությունն ուղղված չեր Հանրային Ռադիոյին:
     «Սասնա Ծռերը» ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐ են, որոնց կողմից ծրագրված հեղափոխությունը ճնշվեց ռեպրեսիվ վարչակարգի կողմից:
     Այսքանը:

Հ.Գ.
     Գետափին ես` տկար ես, գետը անցար` կեսար ես»:

| | |
6530 | 1
Facebook