Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարզպետ Գարիկը բացեիբաց հայտարարում է ոստիկանության` իշխանությանը ծառայելու մասին». Բաբկեն Հարությունյան

23:00, շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ.
«Մարզպետ Գարիկը բացեիբաց հայտարարում է ոստիկանության` իշխանությանը ծառայելու մասին». Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարզպետ Գարիկը բացեիբաց հայտարարում է ոստիկանության` իշխանությանը ծառայելու մասին: Չի խաբում Գարիկը` ընդհամենը մի քանի օր առաջ ոստիկանության միջոցով Նորաշենի գյուղապետարանի դռները բացվեցին կամ ջարդվեցին Գարիկի համար` անտեսելով նորաշենցիների ընտրությունը, հետևաբար Գարիկն «իրավունք» ունի դա ասելու: Ստեղծված զավեշտալի իրավիճակից ետ չի մնում նախարար Սուրեն Պապիկյանը ևս` հայտարարելով, որ Նորաշենի ընտրված գյուղապետի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, բայց պայմանավորվելը մի բան է, պահելը` այլ: Սուրենի խոսքը արժեք չունի Գարիկի համար, հակառակ պարագայում նախ իշխանության ծառա ոստիկանների միջոցով մարզպետը չէր «վերցնի» գյուղապետարանի շենքը` կհարգեր նախարարի անունից տրված խոստումը, հետո անհարդուժողականության մթնոլորտ չէր ստեղծի գյուղապետարանի աշխատակազմում:
     Ինչ պայմանավորվածության մասին է խոսում Սուրենը, երբ իր խոսքը արժեք չունի նույնիսկ իր ստորադաս Գարիկի համար»:

4786 | 2
Facebook