Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Հիշենք՝ Նաիրի Հունանյանը, մինչև ահաբեկչության իրականացումը, բազմիցս սպառնացել է Վազգեն Սարգսյանին». Էդգար Առաքելյան

14:40, հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ.
«Հիշենք՝ Նաիրի Հունանյանը, մինչև ահաբեկչության իրականացումը, բազմիցս սպառնացել է Վազգեն Սարգսյանին». Էդգար Առաքելյան

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նաիրի Հունանյանի գիծը շարունակողներին. ահաբեկչական խոսքի նկատմամբ լռությունը հավասարազոր է ահաբեկչության:

Նա, ով ՀՀ իշխանություններին ու վարչապետին սպառնում է ֆիզիկական ոչնչացմամբ ոչ միայն խուլիգան է, այլև հանցագործ, ահաբեկիչ։ Նա ինձ համար նույն հարթության վրա է՝ ինչ Նաիրի Հունանյանը, իսկ նրանք, ովքեր, միանշանակ, չեն դատապարտում նման հայտարարությունները, ավելին՝ պաշտպանում են, ինձ համար Նաիրի Հունանյանի գծի շարունակողներն ու Հայաստանում քաղաքական տեռորի հրահրողներն ու ջատագովներն են։ Անկախ անցած ճանապարհից՝ նման հայտարարություններ և կոչեր անողներն իմ կողմից ստանալու են միանշանակ գնահատական. նրանք հանցագործներ ու ահաբեկիչներ են։ Ինձ համար անընդունելի է, երբ մարդիկ, ովքեր վերջին օրերին, իբր, խիստ մտահոգված էին երկրում բռնության դրսևորումների, մարդու հասցեին հնչեցված «թթու» խոսքից, իսկ շատերը, նույնիսկ, ինքնաթիռից չիջած, շտապում էին դատապարտող հայտարարություններ անել, բայց Հայաստանի իշխանություններին ֆիզիկապես ոչնչացնելու մասին հայտարարությունների նկատմամբ ոչ միայն անտարբեր են, այլև, որոշ դեպքերում, արդարացնում են, թե բա՝ հերոս է ասել։ Ահաբեկչական խոսքի նկատմամբ լռությունը հավասարազոր է ահաբեկչության։
     Հ. Գ. Հիշենք՝ Նաիրի Հունանյանը, մինչև ահաբեկչության իրականացումը, բազմիցս սպառնացել է Վազգեն Սարգսյանին (այդ մասին մամուլի բազմաթիվ հրապարակումներ կան)»։

| | |
8825 | 1
Facebook
COMMENT.am