Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նախագահական մրցավազքում Ջո Բայդենի վարկանիշը հասել է նվազագույնի

21:25, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ.
Նախագահական մրցավազքում Ջո Բայդենի վարկանիշը հասել է նվազագույնի

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի վարկանիշը, ով համարվում է ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփի հիմնական ընդդիմախոսը 2020 թվականի նախագահական ընտրություններում, գտնվում է գրեթե նվազագույն նիշի վրա: Այդ մասին են վկայում Real Clear Politics ռեսուրսի տվյալները:

Հաղորդվում է, որ հոկտեմբերի դրությամբ հարցվածների միայն 26․2%-ն է աջակցում Ջո Բայդենին: Այս ցուցանիշը միայն 0,2%-ով ավելի բարձր է, քան հուլիսի 5-ի հարցումների արդյունքները, երբ արձանագրվեց Բայդենի նվազագույն վարկանիշը: Այս տարվա ապրիլին, երբ Բայդենը հայտարարեց ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, նրա վարկանիշը կազմում էր 30,3%, մայիսին ցուցանիշը կազմում էր 41.4%:

Նախկին փոխնախագահը խնդիրներ ունի նաև իր նախընտրական քարոզչության ֆինանսավորման հարցում: NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 2019 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում քաղաքական գործիչը հավաքել է 15,2 միլիոն դոլար՝ կորցնելով սենատոր Բեռնի Սանդերսի աջակցությունը, ում ընկերությունն այս ժամանակահատվածում նվիրաբերել է ավելի քան 25 միլիոն դոլար:

4326 | 0
Facebook